Լրահոս
Օրվա լրահոսը

Վորոնեժի տարածաշրջանում վթարի են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ

Օգոստոս 24,2016 22:55

Օգոստոսի 24-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. օգոստոսի 24-ի առավոտյան Վորոնեժի տարածաշրջանում վթարի են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ:

Ժամը 17.00-ին կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ի հետ, որտեղից տեղեկացրել են, որ ժամը 06.21-ին ՌԴ Մ-4 ԴՈՆ ավտոճանապարհի Մոսկվա-Նովորոսիսկ 602 կմ-ին՝ Վորոնեժի տարածաշրջանի Լիսկինսկի շրջանի մոտակայքում, «Նիսսան Տիանա» մակնիշի AA34KZ986 պետհամարանիշով  ավտոմեքենան (վարորդ՝ Մանուկ Պետրոսի Պետրոսյան, ծնվ. 1985թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով Մ.Պետրոսյանը և ուղևոր Գագիկ Ժիրայրի Հակոբյանը (ծնվ. 1981թ.) մահացել են, իսկ ուղևորներ Ա.Վ. Էդոյանը (ծնվ. 1981թ.) և Ռոման Ժիրայրի Հակոբյանը տեղափոխվել են Վորոնեժի տարածաշրջանի Բոբրովսկայայի շրջանային հիվանդանոց:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031