Լրահոս
Օրվա լրահոսը

Քրդերը ստանձնեցին Քըլըչդարօղլուի վրա հարձակման պատասխանատվությունը. «Ազատություն»

Օգոստոս 26,2016 19:00
qurd

Azatutyun.am. Քուրդիսատնի բանվորական կուսակցության զինված թևը համարվող՝ «Ժողովրդի պաշտպանության ուժերը» ստանձնել են նախօրեին թուրքական Արդվին նահանգում Ժողովրդա-հարապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի շարասյան վրա հարձակման պատասխանատվությունը։

Թուրքական «Հաբերլեր»-ի փոխանցմամբ՝ զինված խումբը հայտարարել է, թե իրենց թիրախը Քըլըչդարօղլուն չի եղել։ Թուրքական ԶԼՄ-ները, սակայն, պնդում են, որ քուրդ զինյալներից մեկը փորձել է հռթիռակոծել հատկապես թուրքական ընդդիմության առաջնորդին տեղափոխող ավտոմեքենան, բայց թիկնապահներին հաջողվել է ոչնչացնել նրան։ Քըլըչդարօղլուն չէր վնասվել, հարձակվողների ու անվտանգության աշխատակիցների միջև փոխհրաձգություն էր տեղի ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031