Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալված ՌԴ քաղաքացի Միրոնովին հայկական խորոված են տարել. (Տեսանյութ)

Օգոստոս 29,2016 17:17

Ուրբաթ օրը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը գոհ է Հայաստանում իր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից:

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատախազի ներկայացրած միջնորդության մերժումից հետո նա փաթաթվեց կնոջն ու ասաց, որ իր նկատմամբ դատարանի ընդունած որոշումը հայ-ռուսական բարեկամության արդյունք է: Յուլիա Միրոնովան պատմեց, որ իրեն նույնիսկ թույլ են տվել հայկական խոհանոցից խորոված տանել ամուսնուն:

Ulia_Mironova

Հիշեցնենք, որ Միրոնովն այսօր ազատ արձակվեց՝ ստորագրությամբ չհեռանալու պայմանով: Միրոնովի նկատմամբ այս պահին չկա առաջադրված մեղադրանք, բայց նա չի կարող հեռանալ Հայաստանից:

Ruben KirakosyanՌուսաստանի հայ փաստաբանների միության նախագահ Ռուբեն Կիրակոսյանը հատուկ Միրոնովի գործով Հայաստան է ժամանել, ասաց՝ հայտնի ռուսահայության կարծիքն այս գործով. «Այսօր կատարվեց գործի առաջին փուլը, քննարկվում էր ընդամենը խափանման միջոցի հարցը, իսկ հիմնական հարցը՝ արտահանձնել Միրոնովին, թե ոչ, այսօր չքննարկվեց»:

Փաստաբան Կիրակոսյանը նաեւ ասաց, որ արտահանձնման հարցը կքննարկվի առաջիկա օրերին, ոչ ուշ քան քառասուն օր:

Մանրամասները` տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Դուխներդ չհերիքեց դե ուրեմն տեղներդ սուս փուս նստեք

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031