Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բարսեղյան. «Պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա». ՀՖՖ

Սեպտեմբեր 06,2016 22:22

Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա մրցավեճից հետո տեղի ունեցավ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի մամուլի ասուլիսը.

– Ձեր կարծիքը խաղի մասին:

– Ցավալի պարտություն կրեցինք: Եթե ամբողջ խաղը վերլուծենք, կհասկանանք, որ մենք ոչ միայն արժանի չէինք պարտության, այլև հաղթանակի էինք արժանի, բայց սա ֆուտբոլ է: Ցավոք, մենք երևի կենտրոնացվածության պակասի պատճառով գոլ բաց թողեցինք, այն դեպքում, երբ ունեինք խաղային առավելություն մանավանդ երկրորդ խաղակեսում, ունեինք գոլեր խփելու մի քանի հնարավորություններ: Այս պարտության մեջ երևի ես եմ մեղավոր, որովհետև այն փոփոխությունները, որ ես կատարեցի՝ խաղը ուժեղացնելու համար, չարդարացրեցին իրենց: Մեր խաղի տեմպը և որակը ընկան: Դրա համար պարտության պատասխանատվությունը ես վերցնում եմ իմ վրա, բայց ես վստահ եմ և համոզած, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և ընտրական մյուս փուլում մենք շատ ավելի ուժեղ թիմ կունենանք և կպայքարենք բարձր տեղերի համար:

-Երկրորդ խաղակեսում թիմի մի շարք գոլային պահեր ունեցավ: Ի՞նչն էր պատճառը, որ ֆուտբոլիստները չկարողացան եզրափակել գրոհները:

– Ինչ-որ տեղ մեր մարզական բախտը չբերեց, մյուս դրվագում դարպասապահը վստահ խաղաց, կամ վերջին փոխանցումը չստացվեց: Այնպես որ կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչու չստացվեց: Միայն կարող եմ ասել, որ ցավում եմ այս պարտության համար, որովհետև խաղի որակից և նվիրվածությունից դժգոհություն չունեմ, կառուցումը բավականին լավ էր, բայց պարտվեցինք:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` ՀՖՖ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930