Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Կարեն Կարապետյանը. Արմեն Աշոտյանի պարզաբանումը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2016 23:32

«Հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմիններում նրա փորձը, էներգետիկ և տնտեսական ոլորտին քաջատեղյակ լինելը, ինչը թույլ կտա գլխավորել իրականացվելիք բարեփոխումները` ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում երաշխավորել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը»,-այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` պատասխանելով հարցին, թե ինչու է ՀՀԿ-ն առաջադրել հենց Կարեն Կարապետյանի թեկնածությունը:

Աշոտյանը տեղեկացրեց, որ նիստում Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ին անդամակցելու առաջարկ անելու հարց չեն քննարկել: Աշոտյանը հիշեցրեց, որ Տիգրան Սարգսյանն էլ ժամանակին վարչապետի պաշտոնում առաջադրվելիս ՀՀԿ անդամ չէր: «Սա ՀՀԿ-ի եւ Կարեն Կարապետյանի գործակցության առաջին ձեւաչափը չէ, նա ժամանակին առաջադրվել է Երեւանի քաղաքապետի պաշտոնում»,-հավելեց Արմեն Աշոտյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930