Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Եսայանը Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Սեպտեմբեր 09,2016 21:40

ՀՀ Անկախության հռչակման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Սանկտ-Պետերբուրգի ՀԱՊԿ խորհրդարանական կենտրոնում ս/թ. սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը ՌԴ Լենինգրադի մարզի և Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքային կառույցների ղեկավարների և անվանի ներկայացուցիչների հետ:

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպմանը դեսպան Եսայանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի՝ անկախության տարիների առանցքային ձեռքբերումներին, հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների արդի փուլին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին և ՀՀ արտաքին քաղաքականության այլ առաջնահերթ հարցերին:

st

Իր ելույթում դեսպան Եսայանն ընդգծել է նաև հայ համայնքի դերակատարության կարևորությունը՝ հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և խորացման գործում, ինչպես նաև շնորհակալություն  հայտնել Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ անկախության տարիներին Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած աջակցության և Հայրենիքի հետ կապի ամրապնդման գործում շարունակական ջանքերի ներդրման համար:

Հանդիպմանը քննարկվել են նաև Լենինգրադի մարզի և Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի գործունեությանն առնչվող տարաբնույթ հարցեր: Միջոցառման ավարտին դեսպան Օ.Եսայանը պատասխանել է ներկաների հարցերին:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930