Լրահոս
Օրվա լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետի մոտ հայտնաբերվել է

Սեպտեմբեր 26,2016 11:12

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հսկիչ անցագրային կետում անձնական խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Վ. Ն.-ին:

nubarashen-1Վերջինիս մոտ գտնվող պոլիէթիլենային տոպրակի միջից հայտնաբերվել և առգրավվել են բջջային հեռախոսների լիցքավորիչ 3 սարքերի մեջ թաքցված, 52,5 գրամ ընդհանուր քաշով պոլիմերային թաղանթներով փաթեթավորված կանաչ գույնի բուսական խոնավ զանգված, պոլիմերային զիպ փականով տոպրակի մեջ լցված, 11,9 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշիացված զանգված, ընդհանուրը 2,7 գրամ քաշով շագանակագույն փոշիացված զանգված և 0,5 գրամ ընդհանուր քաշով, պոլիմերային թաղանթով փաթեթավորված սպիտակ դեղահաբի կտորներ:

Իրականացվում է հետաքննություն:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930