Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Մանուկյան. Զբոսաշրջությունը մեծ աճ է ապրում

Սեպտեմբեր 27,2016 18:52

«Հայաստանը երեւի շատ-շատ մեծ PR-ի կարիք ունի դրսում, ինչը անում է հարեւան երկիրը»,- սեպտեմբերի 27-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:

Նա օրինակ բերեց Վրաստանի օրինակը, որը զբոսաշրջության զարգացմանը տրամադրում է 12 միլիոն դոլար, իսկ Հայաստանը՝400 հազար դոլար. «Երբ որ ես համեմատում եմ գումարները՝ ինչ այնտեղ են տրամադրում, ինչն այստեղ, ես անգամ ասում եմ բրավո մեր կառույցներին, որ կարողանում են այսքան գումարի սահմաններում պատրաստել՝ այն տանտիրուհու նման, որ չկա ոչինչ սեղանին դնելու, բայց փորձում է շատ գեղեցիկ սեղան գցել»:

Նունե Մանուկյանի խոսքերով՝ պետությունը պետք է շատ լուրջ վերաբերվի զբոսաշրջության ոլորտին եւ պահանջելուց առաջ գումարներ տրամադրի: Սակայն, նա նաեւ արձանագրում է, որ զբոսաշրջությունը կայուն աճում է. «Իհարկե՛, կան խնդիրներ, տարեցտարի այդ խնդիրները լուծվում են, բայց սա այն ոլորտն է, որը մեծ աճ է ապրում: Նայեք քանի հյուրանոցներ են կառուցվել, քանի համայնքներ են դարձել տուրիստական եւ ինչպես է Հայաստանում զարգանում էկոտուրիզմը արկածային տուրիզմը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930