Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մրցունակությամբ զիջում է բոլոր հարևաններին. «Ազատություն»

Սեպտեմբեր 28,2016 20:52

Հեղինակավոր՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով Հայաստանը մրցունակությամբ զիջում է բոլոր չորս հարևաններին, և այդ վատագույն ցուցանիշը Հայաստանը պահպանում է արդեն երրորդ տարին շարունակ:

Ֆորումի հրապարակած 2016-2017 թվականների համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն 138 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը: Ճիշտ է, նախորդ տարվա համեմատ 3 տեղով առաջըթնաց է գրանցվել, սակայն հարևաններն ավելի լավ դիրքերում են՝ Ադրբեջանը զբաղեցրել է 37-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 55-րդ, Վրաստանը 59-րդ և Իրանը՝ 76-րդ:

«Ազատությունն» այսօր չկարողացավ ստանալ կառավարության արձագանքը, թե շարունակաբար բարեփոխումների փուլում գտնվող Հայաստանը ինչու է հայտնվել նման իրավիճակում: Հարցում ենք ուղարկել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատակազմ, պատասխան դեռ չունենք:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝  «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930