Լրահոս
Օրվա լրահոսը

«Գողությունը գողանալ բառը չէ, դա ձեր իմացած գողությունը չի». Գալուստ Սահակյանը՝ պրիմիտիվ գողությունների մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 29,2016 12:50

Վարչապետ Կարեն Կարապետյանը պրիմիտիվ գողությունների մասին խոսեց: Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հարցին՝ ի՞նչ գողության մասին էր խոսում, այդ գողերը պե՞տք է պատժվեն, թե՞ ոչ՝ պատասխանեց. «Այսինքն, ձեր խնդիրը գողություն բա՞ռն է: Կառավարության մեջ գործառույթներ կան, որոնք ճիշտ ձեւով չեն իրագործվում եւ առաջացնում են որոշակի բողոքներ, որին համարեց գողություն: Գողություն ոչ թե գողական ասպարեզի մարդիկ գողանում, տանում են չգիտեմ ինչեր են անում, այլ պարզապես չկիրառելը համարեց գողություն»:

Լրագրողները հստակեցրին՝ վարչապետը խոսում էր կառավարության անդամների մասնակցությամբ գողությունների մասին, գողերը, գիտեք, որ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն, սա ի՞նչ ընթացք պետք է ստանա՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Բացատրեմ՝ գողությունը գողանալ բառը չէ: Այսինքն, այն երեւույթը, որը կառավարութան անդամները ներքեւից մինչեւ վերեւ պետք է օգտագործեն, երբեմն-երբեմն դա չի կատարվում: Եվ դա համարվեց որպես գողություն: Իսկ եթե որեւէ մեկը՝ ես կամ դուք գիտեք ովքեր են գողերը՝ դա ինչ-որ հայտարարելու բան չի: Դրա համար հատուկ հիմնարկներ կան, որտեղ գրում ես, որ սա գող է, եւ այդ գողին բռնում, տանում բանտարկում են»:

Նա ասաց, որ կառավարության գողության մասին պետք է գրի նա, ով տեսել է գողությունը:

Դիտարկմանը, որ վարչապետը փաստորեն տեսել էր, որ հայտարարեց՝ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Դա ձեր իմացած գողությունը չի, դա աշխատանքային կարգն է: Ավիատոմսերի համար ասում է՝ այն կարգը, որը դրվել է, այդ կարգով չեն գնում փաստորեն: Գնում են տարբեր տեղերից տոմսեր են առնում, գնում են: Այսինքն, այն, ինչը կառավարությունը կարգ է համարում, այդ կարգից բոլորը չեն օգտվում, դրա համար ասում է՝ պետք է նման բաները վերացնեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930