Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ոստիկանության, Գեղամավանում կրակոցներ չեն հնչել, այլ…

Հոկտեմբեր 01,2016 17:44

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Սեպտեմբերի 30-ին, ժամը 21-ն անց 20-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Գեղամավան համայնքում կրակոցներ են հնչել:

Ոստիկանության ձեռնարկած ստուգումների արդյունքում պարզվել է, որ կրակոցներ չեն եղել. համայնքի գլխավոր փողոցում , ահազանգողի տնից ոչ հեռու, հրավառության ճայթիչ է օգտագործվել, ինչն էլ ահազանգի պատճառ է դարձել:

Դեպքով նյութեր են նախապատրաստվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31