Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ կարգված Սամվել Բալասանյանին շնորհավորելու շտապեցին Շիրակի մարզպետն ու մուրացկան կինը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 10,2016 16:03

Այսօր Գյումրու նորընտիր ավագանին գումարեց առաջին նիստը՝ ընտրելով քաղաքապետ։ Ինչպես տեղեկացրել ենք, ավագանու կազմում անցած մյուս երեք քաղաքական ուժերը՝ ԳԱԼԱ-ն, ԲՀԿ-ն ու «Հայկական վերածնունդը» չեն մասնակցում ավագանու նիստերին, բոյկոտում են՝ ընտրության արդյունքները վիճարկելով դատարանում։ Նրանց հաշվարկներով, իրենցից գողացել են երկու մանդատներ՝ նվիրելով «Բալասանյան» դաշինքին ու Սամվել Բալասանյանին մեխանիկորեն քաղաքապետ կարգելով։

gyumri_10 gyumri_9 gyumri_7 gyumri_6 Այսօրվա նիստին մասնակցում էին միայն «Բալասանյան» դաշինքի 17 ավագանու անդամները, որոնք և առաջնորդվելով Ընտրական օրենսգրքի 24․2 հոդվածի 2-րդ մասով՝ Գյումրու քաղաքապետ հայտարարեցին Սամվել Բալասանյանին՝ առանց փակ, գաղտնի քվեարկություն անցկացնելու։

Հոդված 24.2-ը, որը կոչվում է Գյումրու եւ Վանաձորի ղեկավարի ընտրության անցկացումը, սահմանում է ․ «Եթե Գյումրի, Վանաձոր համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար: Եթե այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը չի համապատասխանում համայնքի ղեկավարին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է, կամ ավագանու ընտրությունների արդյունքով որեւէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով»։

gyumri_5 gyumri_3 gyumri_1Նկատենք, որ ավագանու հին անդամներից շատերը վերընտրվել են։ Սամվել Բալասանյանին նվիրեցին խորհրդանշական բանալի ու շղթա, հնչեց Գյումրու հիմնը՝ Գյումրու քաղաքապետարանի նվագախմբի կատարմամբ։

Այնուհետ պարոն Բալասանյանը հանդիսավոր երդվեց, որ ստանձնելով Գյումրի քաղաքապետի պաշտոնը՝ Գյումրու քաղաքապետին ամրագրված լիազորությունները կիրականացնի ազնվորեն, բարեխղճորեն, որդեգրելով թափանցիկ աշխատաոճ ու անշեղորեն պահպանելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները։ Նա ասաց, որ անվերապահորեն ծառայելու է Գյումրու քաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը՝ գործելով ի շահ բնակիչների։

Ասել, թե Սամվել Բալասանյանը փայլուն տրամադրության մեջ էր, թերևս սխալ կլինի, նրա մոտ նկատելի էր մտահոգություն, նա իր երդման արարողությունից հետո ափսոսանք հայտնեց, որ մյուս քաղաքական ուժերը չեն մասնակցում ավագանու նիստին։ Սամվել Բալասանյանը կարծես նեղացած էր նաև լրագրողներից, լրագրողները եթե սխալվեին հարց ուղղեին իր թիմի անդամներից որևէ մեկին, Սամվել Բալասանյանը արձագանքում էր՝ ինչ գործ ունեք, մի խոսեք, գնան, խոսքերդ փոխած կմեկնաբանեն։

gyumri_12Ավագանու նիստի ավարտից հետո մեծ կերուխում էր սպասվում, ավագանու նիստից անմիջապես հետո քաղաքապետարանի միջանցքի դահլիճում տեսանք Շիրակի պարտված դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանին։ Լրագրողների հարցին՝ թե հրաժարակա՞ն եք տալու, նա արձագանքեց՝ ո՞վ ասաց ու շտապեց Սամվել Բալասանյանի առանձնասենյակ։ gyumri_11 gyumri_4gyumri_2Իսկ քաղաքապետարանի բակում Սամվել Բալասանյանին էր սպասում Գյումրիի հայտնի մուրացկաններից մեկը՝ տիկին Լիզան։ Վերջինս «թագավոր ախպեր» անվանեց Սամվել Բալասանյանին՝ նշելով, որ ինչի՞ տար քաղաքը ուրիշին, որ գային, ուտեի՞ն։

Սամվել Բալասանյանը իր թիմով շտապեց ստանալու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությունը։ Սրբազանն ասաց՝ մարդկային է, որ մյուս քաղաքական ուժերի մոտ կարող է վիրավորվածություն ու վշտացածություն լինել։ Նա ասաց, որ պատրաստակամ է օգնել հաղթահարելու այս ճգնաժամային վիճակը, մյուս կողմին էլ ընդունել ու աջակցել։

Իսկ Սամվել Բալասանյանը նեղվեց, որ բոյկոտող քաղաքական ուժերն են մեղավոր նման Ընտրական օրենսգրքի համար, իրենք են որոշում ընդունել։ Նա հորդորեց թուլացնել լարվածությունը, քանի որ դա քաղաքի շահերից չի բխում, հիշեցրեց, որ քաղաքապետի լիազորություններն էլ մեծ չեն։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31