Լրահոս
Օրվա լրահոսը

537 միլիոնանոց շրջանցիկ ճանապարհը փլվում է

Հոկտեմբեր 12,2016 23:23

Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհը նախատեսված էր շահագործման հանձնել 2014թ. հունիսին, սակայն շահագործման հանձնվեց 2015-ի հուլիսին: Շրջանցիկ ճանապարհը կառուցում էր Իջեւանի ճանապարհների շինարարության եւ շահագործման ձեռնարկությունը: 2014թ. սեպտեմբերին փոխվեց ճանապարհի կառուցողը, այդ գործը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին: Սահմանագոտին շրջանցող 3.2 կմ երկարությամբ, 6-7 մետր լայնությամբ ճանապարհի կառուցման համար պետական բյուջեից ծախսվել է 537 միլիոն դրամ:

img_0391

Մեկ տարի է անցել շրջանցիկ ավտոճանապարհի շահագործումից, սակայն այդ ճանապարհին բազում տեղեր ճեղքեր են առաջացել: Ճանապարհի մի հատվածում սողանքային գոտի է: Ձմռանը այդ հատվածը, հավանաբար, կքանդվի:

Նշենք, որ բազմաթիվ նեղ  ոլորանների պատճառով այդ ավտոճանապարհից շատ քիչ վարորդներ են օգտվում: Վարորդների բացարձակ մեծամասնությունը գերադասում է երթեւեկել Վազաշեն-Պառավաքար հիմնական, ավելի երկար, սահմանամերձ ճանապարհով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31