Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյան. Կարծում եմ՝ ես ՀՀԿ-ին ավելին եմ տվել. «Իրատես»

Հոկտեմբեր 18,2016 12:08

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան  Պետրոսյանի հարցազրույցից:

– Ձեր պատգամավորական գործունեությունն ավելի շատ Արցախի խնդիրների՞ն է նվիրված։

– Այո։

– Կցանկանա՞ք վերստին պատգամավորի մանդատ ունենալ։

– Ինչո՞ւ չէ։ Խորհրդարանական աշխատանքն իմ սկսած գործերի շարունակությունն է։ Բայց եթե կան մարդիկ, որոնք ավելի պետք են, քան ես, խնդիր չեմ տեսնում։ Եթե ես նորից լինեմ պատգամավոր, նույն ոգով ու ջանասիրությամբ եմ աշխատելու։

– Ի՜նչ տվեցիք Դուք ՀՀԿ-ին և ի՞նչ ստացաք նրանից։

– Կարծում եմ՝ ես ավելին եմ տվել։

– ՀՀԿ-ական դառնալով՝ Ձեր վարկանիշը չտուժե՞ց։

– Եթե նկատի ունեք սոցցանցերում երեսուն-քառասուն հոգու գրառումները, դրանք ինձ համար չափանիշ չեն, ինձ համար կարևորը փողոցով քայլող հայն է, որն ինձ տեսնում է, մոտենում է։ Վարկանիշը քո տեսակն է, դու լա՞վ հանրապետական ես, թե՞ ոչ։ Ես լավ հանրապետական եմ, որովհետև չեմ եկել իմ տան կահույքը փոխելու, մեքենաներ, ադամանդներ գնելու։ Ես պատգամավոր դարձա արդեն Շուշան Պետրոսյան դարձած։ Ես եկել եմ աշխատելու։ Ասում են՝ եկել է իր PR-ն անելու, մոռանում են, որ 131 պատգամավորներից ամենափիառվածը ես էի, ես արդեն Շուշան Պետրոսյան էի։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31