Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում Աջափնյակում դանակահարության վերաբերյալ

Հոկտեմբեր 22,2016 11:14

Հոկտեմբերի 19-ին, ժամը 23.20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և ազդրի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Լևոն Սահակյանը (լուսանկարում):

Երիտասարդը բժիշկներին հայտնել էր, որ փողոցում՝ նախկին Շիրակ հանրախանութի մոտ, վայր է ընկել:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լևոն Սահակյանին, գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, դանակահարել է 1977 թ. ծնված Վահան Ղազարյանը:

«Պատանի լրագրողների» դպրոցի սեփականատեր Վահան Ղազարյան

«Պատանի լրագրողների» դպրոցի սեփականատեր Վահան Ղազարյան

Հոկտեմբերի 20-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության ծառայողները Վահան Ղազարյանին հայտնաբերել են Երևանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում, բերման ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ նա տվել է խոստովանական ցուցմունք:

Հոկտեմբերի 21-ին, ժամը 22.35-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 22-ամյա Լևոն Սահակյանը գիտակցության չգալով մահացել է:

Վահան Ղազարյանը ձերբակալված է:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լարի says:

    Երբեմն վտանգը այնտեղ է որտեղից նույնիսկ չես սպասում, բայց ընդամենը նայելով մարդկանց աչքերին ասես ամեն ինչ ասվում է:

  2. Երվանդ says:

    Այս սրիկսն առաջին անգամ չէ, որ գրպանում է աշխատավաւձները: Ափսոս, որ ժամանակին չհայտնվեց ճաղերի հետևում: Այդ պարագայում մեկ անմեղ կյանք կփրկվեր:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31