Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիայից» վստահեցնում են՝ Ծարավ Աղբյուր փողոցի շինհրապարակում փլուզում չի եղել

Հոկտեմբեր 26,2016 14:30

Ավան վարչական համայնքի Ծարավ Աղբյուր փողոցում կառուցվող ուսումնամարզական համալիրի շինարարության ընթացքում բնակիչներն ինչ-որ թերություններ են նկատել: Այս համալիրը կառուցում է «Գազպրոմ Արմենիան», համալիրում նախատեսվում է նաեւ մանկապարտեզ կառուցել:

Այս հասցեի բնակիչներից ոմանք ահազանգում են՝ շինարարության ժամանակ փլուզում է եղել: «Առավոտի» հետ զրույցում բնակիչներն անհանգստացած ասացին. «Եթե այսպես են շինարարություն կատարում, որ կառուցման ընթացքում «արմատուրաները» փլվում են, ապա մենք ինչպե՞ս ենք վստահելու շենքի ամրությանը, ինչպե՞ս ենք մեր երեխաներին հանգիստ ուղարկելու մանկապարտեզ: Արդեն վախենալու է»:

4i-2

Այս առնչությամբ «Գազպրոմ Արմենիայից» բնակիչներին հանգստացնում են եւ պնդում՝ մտահոգվելու եւ անհանգստանալու կարիք չկա, ոչ մի փլուզում էլ չի եղել: Բնակիչների ահազանգի վերաբերյալ ընկերությունից «Առավոտին» ասացին. «Շինարարները կոնստրուկցիայի մեջ սխալ են նկատել, այդ ամրանները հատուկ հանվել են, որպեսզի թաց բետոնը թափվի, ապա նորից կառուցվի: Որեւէ փլուզում չի եղել: «Գազպրոմ Արմենիան» շատ ուշադիր, պահանջկոտ եւ բծախնդիր է այս շինարարության նկատմամբ: Ամրանները հանվել են մեր իմացությամբ եւ շինկազմակերպության նախաձեռնությամբ: Շատ ամուր շենք է կառուցվելու, թող բնակիչները չանհանգստանան»:

 

Ն. Բ.

«Առավոտ»

25.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31