Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է՝ համացանցում և սոցիալական ցանցերում գործող կեղծ կայքերն ու հարթակներն ընկերության հետ առնչություն չունեն

Հունվար 25,2024 13:26

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես զգուշացնում է, որ համացանցում և սոցիալական ցանցերում գործում են անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքեր ու հարթակներ, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ Ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն քաղաքացիներից դրամական միջոցների ներգրավման գործառույթներ չի իրականացնում, Ընկերության ներդրումային ծրագրերի իրագործման կամ բնական գազի առքուվաճառքի հետ կապված կոմերցիոն առաջարկներ չի ներկայացնում։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությանն առնչվող տեղեկատվությունը հրապարակվում է բացառապես Ընկերության պաշտոնական հարթակներում։

Ստորև ներկայացված են կեղծ հարթակների օրինակները, որոնց հետ Ընկերությունը որևէ առնչություն չունի։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031