Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. Եթե Ադրբեջանի վրա ճնշումը շարունակվի, ի վերջո նա պետք է համաձայնի

Հոկտեմբեր 26,2016 19:07

«Ես կարծում եմ, որ Ջեյմս Ուորլիքն ակնարկում է, որ այդ հարցն օրակարգ է բերվում Ադրբեջանում, որովհետեւ մենք շատ ենք խոսել կարգավիճակի մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք՝ Ջեյմս Ուորլիքը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ողջունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետեւյալ հայտարարությունը, թե «ինքնավար հանրապետության կարգավիճակն է առավելագույն փոխզիջումը Ղարաբաղի հարցում, որին պատրաստ է այսօր գնալ Ադրբեջանը: Եվ դա համահունչ է այն առաջարկներին, որոնք Մինսկի խմբի միջնորդներն առաջ են քաշում»: Ջեյմս Ուորլիքը ողջույնի խոսքն այսպես էր հիմնավորել՝  «Ոչ նրա համար, որ դա վերջին խոսք է, այլ նա համար, որ նա այդ հարցը քննարկման թեմա է դարձնում»:

Կիրո Մանոյանը նկատեց, որ մինչեւ այժմ Իլհամ Ալիեւը չէր խոսում այդ մասին. «Հակառակ՝ Հեյդար Ալիեւը 2000 թվականին իրենց Մեջլիսում ասել էր, որ իրենք առայժմ պետք է կենտրոնանան ԼՂԻՄ-ի շուրջ տարածքները հետ վերցնելու վրա, որովհետեւ մյուսը փաստացի մեզնից 10 տարի անկախ է, այսինքն՝ ինչ-որ ձեւով պետք է մոռանանք մնացածի մասին: Բայց երբ Իլհամ Ալիեւը եկավ, այդ ամենը մոռացավ, 0-ից սկսեց եւ կամաց-կամաց հետ է գնում»:

Անդրադառնալով՝ մեկ այլ հայտարարությանը, թե Կասպրչիկի առաքելության ընդլայնումը հնարավոր է, Կիրո Մանոյանն ասաց, թե հիմնական խնդիրն հենց դա է, եւ պետք է գործադրվեն Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները. «Եթե Ադրբեջանն այդ ցանկությունն ունեցած լիներ մինչեւ հիմա արված կլինեին, փաստն այն է, որ մինչեւ հիմա այդ ցանկությունը չունի: Կարծում եմ՝ եթե այս ձեւով Ադրբեջանի վրա ճնշումը շարունակվի, ասեն, որ մինչեւ այս հարցերը չլուծվեն ոչ մի բանի մասին հնարավոր չէ խոսել, ի վերջո պետք է համաձայնի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31