Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված սահմանադրական բարեփոխումներին

Դեկտեմբեր 12,2016 11:08

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝նվիրված սահմանադրական բարեփոխումներին:

Նախագահը բավարար է գնահատել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի իրականացրած մեծածավալ աշխատանքը, հավելելով, որ ներկայացված նախագիծը հիմնականում տալիս է մեր հանրային ու քաղաքական մտածողության մեջ շրջանառվող հարցերի պատասխանները:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումները ժամանակի պահանջ են եւ կրում են օբյեկտիվ բնույթ՝ նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդելու մեր երկրում մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, ժողովրդավարությունը եւ իրավունքի գերակայությունը, կատարելագործելու իշխանության ճյուղերի հավասարակշռումը, բարձրացնելու պետական կառավարման արդյունավետությունը:

«Որոշակի խմբագրական աշխատանք իրականացնելուն պես, ինչպես նախատեսված է գործող Սահմանադրությամբ եւ օրենքներով, Սահմանադրության նախագիծը կուղարկվի Ազգային ժողով՝ խորհրդարանի հավանությունը ստանալու համար, ինչից հետո միայն կարող ենք խոսել այն հանրաքվեի դնելու ժամկետների մասին», – նշել է Բակո Սահակյանը:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031