Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են դրամաշնորհ ստացած ՀԿ-ները

Դեկտեմբեր 20,2016 17:05

Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի որոշմամբ՝ հայտարարված մրցույթի արդյունքում դրամաշնորհ կստանան հետևյալ հասարակական կազմակերպությունները՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ, «Հանուն կրթության և գիտության» ՀԿ, «Մարդկային ռեսուրսների զարգացման Արագածոտնի մարզային կենտրոն» ՀԿ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, «Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն» ՀԿ։
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպություն, նոյեմբերի 10-ին հայտարարել էր մրցույթ հետևյալ երեք անվանակարգերում՝ «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում», «Զոհված ազատամարտիկների, սահմանամերձ գյուղերում բնակվողների, Սիրիայից արտագաղթած ընտանիքների անչափահաս երեխաների և ուսման մեջ լավագույն առաջադիմություն ցուցաբերած աշակերտների համար ՀՀ Նախագահի աշխատակազմի տարածքում ամանորյա մշակութային հանդիսությունների կազմակերպում», «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրավական ուղղությունների զարգացումը»:

Մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրավաբանական վարչության օրենսդրության կատարելագործման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Ազատյանը ողջունում է այն փաստը, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային մրցույթում ներգրավվել է նաև սննդի անվտանգության ոլորտին առնչվող անվանակարգ։ Ըստ հանձնաժողովի անդամի՝ ոլորտը շատ խնդրահարույց և խոցելի է, որովհետև գործ ունենք սննդամթերքի հետ, ինչին առնչվում է ամբողջ բնակչությունը, մասնավորապես՝ երեխաները։ Եվ մրցույթում նման անվանակարգ սահմանելը նշանակում է, որ այն գտնվում է ուշադրության կենտրոնում։ Լիլիթ Ազատյանը նշում է, որ ծանոթանալով հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայտերին՝ դրական տպավորություն է ստացել։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031