Լրահոս
Օրվա լրահոսը

8 տարում Դեբեդավանում խաղողի ընդունման գինը նվազել է 20 դրամով

Դեկտեմբեր 22,2016 20:40

Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից Դեբեդավան, Բագրատաշեն, Պտղավան գյուղերի բնակիչներն իրենց աճեցրած խաղողը հանձնում են Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի մասնաճյուղ:

Այնտեղ խաղողն էժան են ընդունում, այս տարի  մթերել են կիլոգրամը 110 դրամով: Նշենք, որ 2008 թվականին Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի խաղողի ընդունման կետը գյուղացիներից կիլոգրամը 130 դրամով 700 տոննա խաղող էր ընդունել:

Դեբեդավանի նախկին գյուղապետ, խոշորացված Այրում համայնքի ղեկավարի Դեբեդավանում լիազոր ներկայացուցիչ Վանյա Դամիրչյանն ասաց, որ Դեբեդավանում 2016 թվականին մթերված 707 տոննա խաղողի գումարը դեռ չեն վճարել:

Վ. Դամիրչյանն այնտեղ է հանձնել իր աճեցրած 20 տոննայից ավել խաղողը: Նա ասաց, որ գործարանից խոստացել են մթերված խաղողի գումարներն առաջիկա օրերին վճարել խաղողագործներին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031