Լրահոս
Օրվա լրահոսը

19-ամյա այգեհովտցուն կհուղարկավորեն հունվարի 2-ին

Դեկտեմբեր 31,2016 20:40
Aygehovit

Ռուսաստանի Բեսլան քաղաքում ավտովթարից զոհվել  է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի 19-ամյա բնակիչ Անդրանիկ Մարտունի Ղավալյանը: Վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին կամ 30-ին:

Երիտասարդը Ռուսաստանում աշխատում էր, հայրենի գյուղ էր վերադառնում ամանորը նշելու համար: Այգեհովիտ համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանից տեղեկացանք, որ Ա. Ղավալյանի դին  շուտով հայրենի գյուղ կտեղափոխվի, թաղումը կկատարվի հունվարի 2-ին:

Ոսկան  ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031