Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի վերադարձը ՀՀԿ-ի «պրոյեկտը» չէ. Շարմազանով

Հունվար 26,2017 22:33

Անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե Գագիկ Ծառուկյանի վերադարձը ՀՀԿ-ի «պրոյեկտն» է, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց՝ նման բան չկա:

Հանրապետական կուսակցությունից սպասվող արտահոսքի մասին էլ պարոն Շարմազանովն ասաց, որ` «Դա անհեթեթություն է, ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է, կարող է մեկ, երկու, երեք, չորս գործիչ էլ դուրս գան: Ոչ առաջին անգամ են դուրս գալիս ոչ վերջին, բայց վերջին երկու ամսվա ընթացքում ՀՀԿ-ին են անդամագրվել 11 հազար քաղաքացիներ, ոչ թե յոթ հազար»:

Արձագանքելով անձերի հետ կապված քաղաքական գնահատականներին Էդուարդ Շարմազանովն ասաց. «ՀՀԿ-ն գաղափարական կուսակցություն է, որի նպատակը եղել ու կա ոչ թե այս կամ այն անձին պաշտոն տրամադրելը, այլ նպատակն է մեր ծրագրերի, եւ կուսակցությունն է որոշում X գործիչի կարողությունները, որտեղ ծառայեցնի հանուն Հայաստանի հանրապետության զարգացմանը, ոչ թե X, Y կամ Z գործիչները պետք է գնահատական հնչեցնեն իրենց ինքնագնահատականը: Կուսակցությունը կենդանի օրգանիզմ է, թե ում ծառայությունները եւ կարողությունները, հանուն հայրենիքի առաջընթացի որտեղ ծառայեցնել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031