Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը դուրս գալով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դեմ՝ դուրս է գալիս ԵԱՀԿ-ի դեմ». Նալբանդյան (Տեսանյութ)

Հունվար 31,2017 17:47

«Այցելությունը Վիեննա մեր նախաձեռնությունն էր: Իմ  առաջարկն էր այդ խնդրով հանդիպում ունենալ ավստրիական կողմի հետ: Եղել են կառուցողական հանդիպումներ՝ փոխըմբռնման մթնոլորտում: Արդյունքն ակնհայտ էր նույն օրը: Կայացավ մշտական խորհրդի նիստ, որի ընթացքում նախագահող երկիր Ավստրիան մանրամասներ հայտնեց: Ասաց՝ մի երկիր (բնականաբար նկատի ունի Ադրբեջանին) մտահոգություն ունի, որ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը զբաղվում է այնպիսի գործունեությամբ, որը չի համապատասխանում իր մանդատին»,-ԱԳՆ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման շուրջ ստեղծված իրավիճակին՝ ասաց նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Թեեւ հայտարարվեց, որ գրասենյակը փակելու մտադրություն չկա, նախարարը հիշեցրեց Ադրբեջանի պատրվակը՝ իբր գրասենյակը զբաղվում է ականազերծման ծրագրով:

«Իրականում դա ոչ թե ականազերծման ծրագիր է, այլ ականազերծման իրազեկվածության կրթական ծրագիր՝ փոքր ծրագիր՝ 25000 եվրո արժողությամբ: Դա թրեյնինգ է»,-նկատեց Նալբանդյանը, ապա հավելեց,-«ԵԱՀԿ առաքելությունը հարցը ուսումնասիրեց եւ ասաց, որ գրասենյակը գործում է իր մանդատի շրջանակում…Ադրբեջանն ասաց, թե գրասենյակը չպետք է զբաղվի այնպիսի գործունեությամբ, որը վտանգում է Ադրբեջանին: Այսինքն, Ադրբեջանը դուրս գալով գրասենյակի դեմ՝ դուրս է գալիս ԵԱՀԿ-ի դեմ եւ մեղադրում է ԵԱՀԿ-ին, որ վերջինս սպառնում է Ադրբեջանի անվտանգությանը: Տրամաբանակա՞ն է…»:

Ըստ ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի նման գործելաոճը հանգեցրեց ԵԱՀԿ-ում իր իսկ խայտառակ մեկուսացմանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Greg says:

    Փաստն այն է, որ ազերական շանտաժի արդյունքում ԵԱՀԿ-ն կասեցրեց Երևանյան գրասենյակի վիճարկելի ծրագիրը: Մնացածը՝ լոկ նալբանդյանական բանահյուսություն ու երգեր են:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031