Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազի ցուցումով «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը ձերբակալվել է

Հունվար 31,2017 18:35

ՀՀ Շիրակի մարզի «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից յուրացման եղանակով հափշտակություն կատարելու փաստով 25.11.2016թ. հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս, հանդիսանալով պաշտոնատար անձ և օգտագործելով պաշտոնեական դիրքը, կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված հունահռոմեական ըմբշամարտի մարզչի պաշտոնին ձևականորեն ձևակերպել է իրեն և,  2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փաստացի չիրականացնելով մարզչի գործառույթներ, նույն ժամանակահատվածի համար իր անվամբ ելքագրել ու ստացել է աշխատավարձ՝ ընդհանուր 1.631.566 ՀՀ դրամի չափով, որը յուրացրել է:

Բացի այդ, 2013-2016 թվականների ընթացքում կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված ազատ ոճի ըմբշամարտի և ֆուտբոլի խմբակի մարզիչների թափուր պաշտոններին ձևականորեն նշանակել են տարբեր անձանց, ստացել վերջիններիս անվամբ ելքագրված աշխատավարձերը՝ համապատասխանաբար 1.692.610 և 2.248.680 ՀՀ դրամի չափով՝ յուրացման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով 3.941.290 ՀՀ դրամ գումարը:

Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի ցուցումով վերը նկարագրված հանցավոր արարքները   կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա 30.01.2017 թվականին  Է. Բ.-ն ձերբակալվել է:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031