Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալված դատավոր Իշխան Բարսեղյանն ազատամարտիկ է, մի քանի անգամ վիրահատվել է. պաշտպան (Տեսանյութ)

Փետրվար 03,2017 17:48

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր, կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանն առողջական խնդիրներ ունի, բայց նիստին ի վիճակի է մասնակցել: Այս մասին այսօր կայացած դատական նիստից հետո լրագրողներին ասաց նրա պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը:

«Նա պատերազմի մասնակից է, առողջական խնդիրներ ունի, գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Շատ վիրահատություններ է տարել պատերազմից հետո, նրա աղիների մի զգալի հատված հեռացված է»,-ասաց նա՝ հավելելով, որ առողջական խնդիրները սրվել են, քանի որ Բարսեղյանը մինչեւ կալանավորվելը հատուկ սննդակարգ է պահպանել:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728