Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի վերադարձը փոխում է ՀՀԿ ցուցակը. Սամվել Բալասանյանի որդին հնարավոր է դուրս գա ցուցակից

Փետրվար 05,2017 16:35

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող գյումրեցի ՀՀԿ-ականների շրջանակում երեկվանից տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը չի մասնակցելու առաջիկա Ազգային ժողովի ընտրություններին: Հիշեցնենք, որ Շիրակի մարզից ՀՀԿ-ի ներկայացրած վարկանիշային թեկնածուների նախնական ցուցակում (ի դեպ, 37 թեկնածուի անուն է քննարկվում) կա նաեւ Չինաստանում կրթված այս

երիտասարդի անունը: Ավելին, նա ակտիվ քարոզարշավի մեջ է, տեղի հեռուստաընկերություններով անընդհատ ելույթներ է ունենում, Բալասանյան ընտանիքի բարեգործական ծրագրերն ու Գյումրու զարգացման մասին իր տեսլականն է ներկայացնում: Խաչատուր Բալասանյանը որպես հասարակական գործիչ իր ֆեյսբուքյան էջն է բացել ու այնտեղ տեղադրված են իր գործունեության մասին բոլոր ռեպորտաժները, ելույթներն ու լուսանկարները: Այս օրերին Բալասանյան ընտանիքը բարեգործական համերգներ է կազմակերպում: Կրտսեր Բալասանյանը թեկնածուներից առաջինն էր, որը իրենց տան մոտ գրասենյակ բացեց ԱԺ ընտրություններին մասնակցելու համար:

Ըստ տեղի ՀՀԿ-ականների, Սամվել Բալասանյանի ու Մարտուն Գրիգորյանի միջեւ հենց նախագահականում է համաձայնություն ձեռք բերվել հանել Խաչատուր Բալասանյանի անունը ու սատարել Մարտուն Գրիգորյանին: Թե ինչո՞ւ  Գյումրու քաղաքապետն իր թիմով ՀՀԿ թեկնածուներից պիտի սատարի հենց Մարտուն Գրիգորյանին ու ոչ ասենք Ֆելիքս Ցոլակյանին կամ Սուքիաս Ավետիսյանին, բանն այն է, որ Մարտուն Գրիգորյանը ՏԻՄ ընտրություններին չէր առաջադրել իր թեկնածությունը ու սատարել էր Սամվել Բալասանյանին այն պայմանով, որ ԱԺ մտներ ՀՀԿ վարկանիշային ցուցակով: Բացի այդ, Վարդան Ղուկասյանի առաջադրվելու դեպքում հիմնական ընտրապայքարն ու ինտրիգը ծավալվելու են հենց այս երկու թեկնածուների միջեւ:

Ինչեւէ, չառաջադրվելու մասին  տեղեկությունները փորձեցինք ճշտել  Խաչատուր Բալասանյանից, պարզվեց նա Հայաստանում չէ: Դիմեցինք նաեւ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակ. այստեղից  չշտապեցին պարզաբանում ներկայացնել: Դիմեցինք ՀՀԿ Շիրակի մարզի կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին՝ հետաքրքվելով, թե ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել ՀՀԿ վարկանիշային ցուցակը, որքանո՞վ են իրական հենց ՀՀԿ-ականների հայտնած այն տեղեկությունները, թե վարկանիշային ցուցակից հանվել են Խաչատուր Բալասանյանի, Շիրակի գազի գրասենյակի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանի ու «Շիրակ -Ջրմուղկոյուղու» նախկին տնօրեն Վարդան Մարտիրոսյանի անունները: Ի դեպ, մեր զրուցակից հանրապետականները պնդում են, որ թե՛ Սերգեյ Ամիրբեկյանի, թե՛ Վարդան Մարտիրոսյանի ցուցակից դուրս գալն անմիջականորեն կապված է Վարդան Ղուկասյանի «Ծառուկյան» դաշինքով առաջադրվելու մտադրության հետ:

Բանն այն է, որ Վարդան Ղուկասյանի որդու շրջապատն ու նրա ազգակցականներից շատերն աշխատում են գազի գրասենյակում: Վարդան Ղուկասյանի առաջադրվելու դեպքում, բնականաբար, այս կառույցից շատերը պիտի սատարեն հենց Վարդան Ղուկասյանին, որը շատ ավելի ազդեցիկ տղամարդ է, քան գազի նորաթուխ պաշտոնյան: Վերջինս առաջադրվելու դեպքում առնվազն պիտի խայտառակվի, որ իր աշխատակիցները իրեն ձայն չտալով՝ սատարում են Վարդան Ղուկասյանին: Իսկ Ջրմուղի նախկին պետի չառաջադրվելը ոչ միայն կապված է նրա պաշտոնանկ լինելու, այսինքն` այլևս լծակներ չունենալու, այլեւ Վարդան Ղուկասյանի ազգակցականը լինելու հետ:

Չնայած վաղվանից սկսվում են կուսակցությունների ու վարկանիշային թեկնածուների՝ ԿԸՀ-ում գրանցումները, այդուհանդերձ Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն էլ չշտապեց հստակեցնել մեզ հետաքրքրող տեղեկությունները՝ ասելով. «Կգա ժամանակը, առաջինը դուք կիմանաք: Կլինի վերջնական ցուցակ, առաջինը կհրապարակեմ ես: Քննարկումներ ունենք, չունենք, դա մեր ներքին քաղաքական խնդիրներն են»:

Այսինքն, ՀՀԿ կառույցի ղեկավարի խոսքերից պիտի ենթադրել, որ ամեն վայրկյան փոփոխություններ են տեղի ունենում ցուցակում: Իսկ դրանք, կարծես, համաձայնեցվում են ոչ թե տեղի ներկայացուցիչների, այլ ՀՀԿ վերնախավի հետ:

Խաչատուր Բալասանյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից: 
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հարգելի լրագրող.ինչպես Գյումրիի տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում, այնպես էլ կրթօջախներում աշխատում են թե ՝Ղուկասյանի ,Գրիգորյանի,Բալասանյանի և թե մյուս թեկնածուների բարեկամները՝այլ ոչ թե այլմոլորակայիններ կամ արտասահմանից հրավիրվածներ: Իսկ ըստ ձեզ քաղաքականության մեջ ազդեցիկ տղամարդ կամ նորաթուխ պաշտոնյա կատեգորիաները պարզելու բանաձևը երևի միայն դուք կարողանաք բացատրել կին լրագրողուհու էթիկայից ու բարձրությունից: ԲԱԶՄԱՓՈՐՁ ԵՔ՝ ավաղ ոչ նորաթուխ: Հարգանքով Լ.Սարգսյան

  2. Հենո says:

    Հարգելի Նունե Դուք ակամայից գովազդում եք Սլաբոդկայի չօծված Տերտերին:Ինքն այդքան չկա,որ իր մարդիկ գազի գրասենյակում կարողանեն հարցեր լուծել:Նրանց շրջապատի անբանները Շիրակ Գազ-ում մեծ թիվ չեն:Նրանք այդտեղ գրանցված են և այդ հիմնարկության փողերն են լափում:Իսկ ձեր նշած տնօրեն Սերգեյը,իրենց մարդն է,որը վերջերս նույն Վ.Ղուկասյանից վարձակալությամբ վերցրել է վերջինիս պատկանող երկու փակված գազալցակայանները,որոնց պարտքը ՇիրակԳազին մի քանի տասնյակ միլիոն դրամ է կամում:Տնօրենի դրանց ենթակա լինելը և ՇիրակԳազի կոլեկտիվն այլ բաներ են:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728