Լրահոս
Օրվա լրահոսը

Շարժական գրախանութում այսօր հայտնի մարդիկ են գիրք վաճառում (Ֆոտոշարք)

Փետրվար 19,2017 16:07

ՀՀ մշակույթի նախարարությունը «Հայաստանի մշակույթի» հիմնադրամի հետ այսօր՝ գիրք նվիրելու օրվա առիթով, անցկացնում է գեղեցիկ ակցիա՝ շարժական գրախանութ «ԳրաԲուսի» միջոցով մարդիկ հնարավորություն ունեն 30 տոկոս զեղչված գներով ձեռք բերել իրենց նախընտրած գրքերը:

«Հայաստանի մշակույթի» հիմնադրամի եւ «ԳրաԲուսի» նախաձեռնության հեղինակ Մանուկ Նիգոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ավտոբուսում վաճառվում են Հայաստանի առաջատար հրատարակչությունների բարձր վարկանիշ ունեցող գրքեր: Գրքերի վաճառքը իրականացնում են նաեւ հայտնի մարդիկ.«Մարդիկ գիտեմ, որ գալիս են, որ գիրք գնեն, օրինակ` Ավետ Բարսեղյանից, կամ Արմեն Ամիրյանից, Քրիստինե Պեպելյանից: Հայտնիները շատ հետաքրքիր եւ յուրահատուկ «գործիք» են գրքի ընթերցանության տարածման համար եւ մենք մի անգամ չէ, որ ապացուցել ենք սա: Նաեւ անում ենք «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծը, որտեղ հայտնի մարդիկ իրենց սիրելի գրքերով «կիսվում են» ընթերցողների հետ: Այս նախագծերը ցույց են տալիս, որ հայտնիները կարող են լավագույնս ներգրավվածություն ունենալ գրքի տարածման գործում»:

Ավետ Բարսեղյանը ոչ միայն ակտիվ մասնակցում էր վաճառքի գործընթացին, այլեւ իր խորհուրդներն էր տալիս ընթերցասեր գնորդներին. «Առաջին հերթին նայում եմ, թե ինչ նախասիրություն ունեն, չնայած լինում է, որ ցանկանում են իմ նախասիրությամբ գիրք ընտրել»:

Քրիստինե Պեպելյանը եւս միացել է «ԳրաԲուս»-ին. «Այստեղ ոչ միայն լավ, այլեւ գեղեցիկ գրքեր կան, գրքեր երեխաների համար ինչը գովելի է, քանի որ այսօր քիչ թե շատ մարդիկ կտրվել են գրքից՝ ինտերնետն է մեղավոր»,-մեզ հետ զրույցում ասաց երգչուհին՝ իրեն համարում է այն մարդկանցից, որոնք ժամանակ գտնում են ընթերցանության համար: Նա սիրում է պոեզիա, սիրած հեղինակը՝ Համո Սահյանն է, որ չի խանգարում այլ հեղինակների գործերը կարդալուն. «Օրեր առաջ վերցրել եմ Ֆրանսուազ Սագանի «Մի քիչ արեւ պաղ ջրի մեջ»: Բոլորս էլ շատ զբաղված ենք, բայց ամեն բան ցանկությունից է կախված, եթե ցանկություն կա, ապա գոնե քնելուց առաջ մի քանի էջ կկարդաս: Ինձ հաճելի է գիրք կարդալու պրոցեսը, նախընտրում եմ գիրքը, թուղթը, որ ձեռքս է լինում, Էլեկտրոնային տարբերակներով կարող եմ կարճ բաներ կարդալ, բայց լուրջ գործեր կարդալու համար, նախընտրում եմ գրքային տարբերակը»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728