Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալը ևս միացավ ֆեյսբուքին

Փետրվար 20,2017 23:23

Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, որը ևս մասնակցում է ԱԺ ընտրություններին, որպես պատգամավորի թեկնածու առաջադրված է Շիրակի մարզի ՀՀԿ վարկանիշային ցուցակով, երեկվանից  որպես պետական գործիչ բացել է իր ֆեյսբուքյան էջը։ Նրա էջը մեկ օրվա ընթացքում 592 հետևորդ է ձեռք բերել։

Այնտեղ  տեղադրված են Ֆելիքս Ցոլակյանի՝ Շիրակի մարզպետ լինելու 3 տարիների որոշ լուսանկարներ։ Նրա ֆեյսբուքյան էջի հայտարարությունից ակնհայտ է,  որ այն միջոց է դառնալու ընտրությունների ընթացքը այս հարթակում ևս վերահսկելու։

Նկատենք, սակայն, որ Ֆելիքս Ցոլակյանն այն պաշտոնյաներից է, որը ֆեյսբուքյան պաշտոնական էջ չունենալով էլ՝ տիրապետում էր ֆեյսբուքում կատարվող անցուդարձին։

Մամուլի աշխատանքներին հետևելու ու տեղեկացված լինելու առումով դժվար թե որևէ մեկ այլ թեկնածու կարողանա մրցակցել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում ունեցող ու  տարբեր կառույցներում ՝ ԱԱԾ-ում, հարկային մարմիններում, նախագահի վերահսկողական ծառայությունում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Ֆելիքս Ցոլակյանի հետ։

Լուսանկարները՝ Ֆելիքս Ցոլակյանի ֆեյսբուքյան էջից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728