Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր է Սեյրան Օհանյանին մեր բարի չկամեցող ուժերը «վերբովկա» անեն» (Տեսանյութ)

Փետրվար 22,2017 14:14

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ կարեւոր պաշտոններ պիտի զբաղեցնեն պետականամետ մտածողությամբ պաշտոնյաները եւ հատկապես երկրի համար խիստ կարեւոր պաշտոնները պետք է տրվեն հենց այդպիսի մարդկանց: Նա նկատի ուներ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որը պաշտոնից ազատվելուն պես` դարձավ ընդդիմություն: Գագիկ Մակարյանը պետական այդ պաշտոնից դուրս գալն ու ընդդիմադիրի կեցվածք ընդունելը համարում է խիստ վտանգավոր. «Որովհետեւ այդպիսի մարդուն մեր բարի չկամեցող ուժերը կարող են «վերբովկայի» ենթարկել` կորզելով ինֆորմացիա: Ի՞նչ է նշանակում այդպիսի կեցվածքով հանդես գալ: Դրա համար ես կուզեի, որ այս տեսանկյունից շատ զգույշ վերաբերվեն բոլոր կողմերը նաեւ այդ անձին, որն այդ մասին խոսում է, որովհետեւ ես դա համարում եմ, ոչ այդքան ռացիոնալ կեցվածք»:

Անդրադառնալով պաշտպանության ոլորտին, պարոն Մակարյանն ասաց, որ էական փոփոխություններ են կատարվում եւ որ ամենակարեւորն է, ռազմական արդյունաբերության մեջ հայկական միտքն ու տեխնոլոգիաները կարող են ավելի էականորեն կիրառվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728