Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկածյալների փախուստը կանխել են մի խումբ անչափահասներ

Փետրվար 22,2017 20:25

2017 թվականի փետրվարի 21-ին Նոր Նորքի բնակչուհի  Ն.Արշակյանից ահազանգ է ստացվել, որ շենքի մուտքում գող են բռնել: Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ  «դեմքի քիմիական այրվածքներ» ախտորոշումով իրենց մոտ է տեղափոխվել Թոթովենց փողոցի 3/2 շենքի բնակիչ Մ.Վարդանյանը, ով հայտնել է, որ այրվածքներն ստացել է նշված հասցեում անհայտ անձանց կողմից գողություն կատարելու ժամանակ:

Դեպքի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում 21.02.2017թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ։

Նախնական քննությամբ պարզվել է, որ գողությունը կանխվել է բնակիչների, իսկ կասկածյալների փախուստը՝ մի քանի անչափահասների կողմից։

Նախաքննության ընթացքում որպես տուժող է ճանաչվել փողոցի 3/2 շենքի բնակիչ Մ.Վարդանյանը, ով ներկայացրել է երկու կասկածյալների կողմից իր բնակարանից գողություն կատարելու դեպքի հանգամանքները:

Հարցաքննվել են նաև կասկածյալների փախուստը կանխած անչափահաս վկաները։

Կատարվել է դեպքի վայրի զննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728