Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց տեղը լինեի՝ «դրայվով» կգնայի Բելառուս». Լ. Ալավերդյանը՝ Ադրբեջանի «սեւ ցուցակում» հայտնված Եվրախորհրդարանի անդամների մասին (Տեսանյութ)

Փետրվար 23,2017 17:16

«Իրենց տեղը լինեի՝ «դրայվով» կգնայի Բելառուս՝ տեսնելու համար, որ «քաղաքական ժամանակից» դուրս գտնվող պետություններ կան»,-«Արմենպրես» գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանի կողմից Եվրախորհրդարանի երեք անդամների՝ Արցախի սահմանադրական հանրաքվեին մասնակցելու համար «սեւ ցուցակում» ներառելու փաստին, ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի նշյալ քայլը քաղաքական հիստերիայի նշան է:

«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանն էլ իր հերթին նկատեց. «Ոչ ոք չի կարող հստակ ասել, որ Եվրախորհրդարանի մյուս պատգամավորները կատարվածից չեն վախենա»:

Ըստ Գրիգորյանի՝ փետրվարի 20-ի Արցախի սահմանադրական հանրաքվեին մասնակցած Եվրախորհրդարանի անդամները հստակ գիտակցել են՝ ինչո՞ւ են գնում Արցախ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728