Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանն արժանացել է «Մատչելի տարածքային կառավարման մարմին» անվանակարգի

Փետրվար 28,2017 19:33

«Հայկական ճամբար» հկ-ն մատչելի ենթակառուցվածքներ և ծառայություններ ունեցող կազմակերպություններին ու ընկերություններին խրախուսելու և մատչելի վայրերի մասին տեղեկատվությունը հանրայնացնելու նպատակով առաջին անգամ Հայաստանում անցկացրել է «Մատչելի վայրեր» մրցանակաբաշխությունը:

Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:

Տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող առավելապես համարեցված շենք-շինություններով, ինչպես նաև համապատասխան մատչելի ծառայություններ մատուցող 10 պետական և մասնավոր կառույց պարգևատրվել է: Երևանի քաղաքապետարանը «Մատչելի վայրեր» մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Մատչելի տարածքային կառավարման մարմին» մրցանակին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության  պետ Ռուզաննա Զաքարյանը, ստանալով մրցանակը, շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի աշխատանքը գնահատելու համար և համառոտ ներկայացրել մատչելիության ապահովման ուղղությամբ արված աշխատանքները.

«Վերջին տարիներին Երևանի զարգացման ծրագրերում հատկապես կարևորված և սոցիալական առաջնահերթություններից են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները: Այս ուղղությամբ Երևանի քաղաքապետարանում արդեն մի քանի տարի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովը: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերի շնորհիվ այսօր մայրաքաղաքն ապահովված է ավելի քան 1200 հարմարավետ թեքահարթակով, որոնք, ըստ փողոցների առաջնահերթության, կառուցվել են շահառուների անմիջական առաջարկությամբ և հսկողությամբ:

Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար երթուղիներում գործում է նաև 25 հարմարեցված ավտոբուս: Տեսողության խնդիրներով անձանց համար ստեղծվել է նաև շուրջօրյա առցանց հաղորդակցման համակարգ: Այս ծրագրերը կլինեն շարունակական: Խորհրդային շրջանից ժառանգություն մնացած շենքերի կառուցվածքի պատճառով ցավոք է, խնդիր է շենքերի մատչելիության հարցը, մինչդեռ այսօր քաղաքաշինական թույլտվություններում հաշմանդամություն ունեցողների համար մատչելիության ապահովումը ամրագրված է և հատուկ հսկողության ներքո է:  Առհասարակ, պետք է ընդգծեմ, որ հաշմանդամներին առնչվող բոլոր խնդիրները քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական ու մշտական ուշադրության կենտրոնում են»,-նշել է Ռուզաննա Զաքարյանը:

«Մատչելի վայրեր» նախաձեռնությունն իրականացվել է ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ անցկացված «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման հնարավորությունների խթանում և մասնակցայնության ընդլայնում» ծրագրի շրջանակում:

«2014 թ-ից, երբ ստեղծվեց «Matcheli.am» կայքը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, մենք դիտարկեցին տարբեր կառույցներ: Երևանի քաղաքապետարանի կողմից վերջին տարիներին  կատարված աշխատանքները իսկապես նկատելի ու զգալի են:  Ամեն տարի մայրաքաղաքի բյուջեով իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց համար մի շարք կարևոր ծրագրեր: Քաղաքապետարանի շենքում ևս հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովված է մատչելի և հարմարավետ միջավայր, ինչին համոզվել ենք ինքներս: Թեև քաղաքապետարանը չի բարձրաձայնում, բայց ստեղծված հարմարությունները ծառայում են նաև այնտեղ աշխատող հաշմանդամություն ունեցող անձանց համար, հատկապես «Մեկ պատուհան» համակարգում»,- նշել է ծրագրի թիմի անդամ Վարդուհի Արամյանը՝ հավելելով, որ  Երևանում մատչելի վայրերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է նաև «Matcheli.am» կայքում:

Նախաձեռնության հեղինակները նաև հույս են հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար մայրաքաղաքում մատչելիության ապահովման ուղղված ծրագրերը կլինեն շարունակական:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728