Լրահոս
Օրվա լրահոսը

Հրատարակվել է Նիկողայոս Ադոնցի «Երկեր»-ի 7-րդ հատորը

Մարտ 06,2017 19:25

Մարտի 6-ին ԵՊՀ 6-րդ մասնաշենքում տեղի ունեցավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի նախկին վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ, որի ժամանակ ներկայացվեց հայագետ Նիկողայոս Ադոնցի «Երկեր»-ի 7-րդ հատորը: Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, դասախոսներ, ուսանողներ և այլ հյուրեր:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսեց պրոֆեսորի կյանքի մասին, որին հաջորդեց Էդիկ Մինասյանի զեկուցը, որտեղ  խոսվում էր Պետրոս Հովհաննիսյանի գործունեության մասին՝ ներկայացնելով նրան որպես ճանաչված պատմաբան, սիրված դասախոս ու ազնիվ քաղաքացի:

Այնուհետև Պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը ներկայացրեց Պետրոս Հովհաննիսյանի ջանքերով խմբագրված Նիկողայոս Ադոնցի «Երկեր»-ի 7-րդ հատորը: «Պրոֆեսորին այս գործերի համար կարող ենք համահեղինակ համարել, քանի որ նրա կատարած աշխատանքը հսկայական է»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031