Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական վերածնունդ»-ի համապետական ցուցակի պատգամավորության թեկնածուները ինքնաբացարկ են հայտնում

Մարտ 07,2017 23:11

Այսօր կայացավ ԿԸՀ արտահերթ նիստ, որի օրակարգում նախապես ընդգրկված էր երկու հարց. «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության դիմումի քննություն, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին տրված ընտրական համարների, որոնց մասին ընդունվեց համապատասխան որոշում եւ տրվեց պարզաբանում:

Նիստից առաջ հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց, որ ԿԸՀ-ում ԱԺ ընտրություններին մասնակցող պատգամավորության մի շարք թեկնածուներից ինքնաբացարկի դիմումներ են ստացվել եւ այդ դիմումները բավարարելու հարցը նույնպես ներառվել են օրակարգ:

Ըստ այդմ, «Հայկական վերածնունդ»-ից ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել մի քանի, «Հայաստանի կոմունիստական կուսակցությունից»՝ մեկ թեկնածու: Դիմումատուները սահմանված կարգի համաձայն հաստատեցին իրենց ինքնաբացարկի որոշումը: Հանձնաժողովը քվեարկությամբ նրանց գրանցումը համարեց ուժը կորցրած:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031