Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև

Մարտ 14,2017 19:54

Մարտի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդատվություններ: Հայկական կողմից խորհրդատվությունները ղեկավարում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ թուրքմենական կողմից՝ Թուրքմենստանի ԱԳ նախարարի տեղակալ Վեպա Խաջիևը:

Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին հայ-թուրքմենական հարաբերությունների օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին բարձրաստիճան փոխայցելությունների իրականացմանը, երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցությանը, հումանիտար և մշակութային կապերի խորացմանը, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնմանն ու կատարելագործմանը: Մտքերի փոխանակում տեղի ունեցավ նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ:

Կողմերն առանձնանշեցին Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների անցկացումը:

Երկուստեք կարևորվեցին նաև անցկացվող ամենամյա քաղաքական խորհրդատվությունները՝ միմյանց դիրքորոշումների հստակեցման առումով և ընդգծվեց դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031