Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս դուխը Մեծ Մանթաշից եմ վերցրել». Սոֆյա Հովսեփյան

Մարտ 21,2017 14:22

Մեծ Մանթաշ գյուղում «Ելքի» քարոզարշավի ընթացքում Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում «Ելք» դաշինքի կողմից տարածքային ցուցակում ներառված Սոֆյա Հովսեփյանը հայտարարեց, թե իր հայրենի գյուղից է «դուխ» վերցրել: Այնուհետև հիշեց իր մանկությունը. «Ամեն անգամ, երբ Ղարաբաղից գալիս էին մեր հայրենակիցները, առաջին քայլս այն էր, որ ելնեի, տեսնեի, հո զոհվածներ չկա՞ն: Ամեն անգամ ինձ համար կարևոր ու պատվարժան պահ էր, որ իմ գյուղացիները ողջ առողջ գալիս հասնում էին»:

Սոֆյա Հովսեփյանը հիշեցրեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման համար պայքարել է փողոցում, որ ապրիլի 3-ին Թալիշում զինվորի կողքին է եղել: Նա պատմեց, որ երբ փողոցում նստացույց էր անում, մտածում էր՝ իր համագյուղացիները կասեն, թե ինչ գործ ունի այս աղջիկը, դուրս է եկել փողոց. «Ես հպարտ էի դրա համար, քանի որ ես դուրս էի եկել այս գյուղից, այս հաղթող գյուղից ու անում էի դա այս գյուղացու համար: Ապրիլի 3-ին զինվորի կողքին կանգնած էի, մինչև Թալիշ հասանք և շարունակելու եմ գնալ»:

Սոֆյա Հովսեփյանը վստահեցրեց, որ շարունակելու է բարձրացնել այն հարցը, թե ինչու առաջնագծում 50 տոկոսը Շիրակի մարզի երեխաներ են: Այս առիթով պատգամավորի թեկնածուն ասաց. «Գիտենք, որ շիրակցին այն ուժն ու թասիբն ունի, որ կարող է առաջնագիծ պահել: Սակայն իրավունք չունեն նման մոտեցման: Շիրակցին էլ իրավունք ունի լինել բոլորի հետ հավասար»:

Սոֆյա Հովսեփյանն իր համագյուղացիներին վստահեցրեց՝ հաղթելու է անկախ այն բանից կընտրեն իրեն, թե՝ ոչ. «Հաղթելու եմ, քանի որ ես այս գյուղի մարդն եմ, իսկ այս գյուղը հաղթող գյուղ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031