Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը Ծառուկյանի 15 կետերի շուրջ վերապահումներ ունի (Տեսանյութ)

Մարտ 23,2017 12:48

«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր ՀՀԿ պատգամավորի թեկնածու Վարդան Այվազյանն անդրադարձավ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե նա կոալիցիա կկազմի անգամ հանրապետականների հետ, եթե վերջիններիս ընդունեն իր նախընտրական ծրագրի 15 կետերը:

«Վերապահում ունեմ իր տասնհինգ կետերի վերաբերյալ: Որպես ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավար՝ գիտեմ, որ ցանկացած ծախսին համարժեք պետք է լինի եկամտի հստակ ձեւավորված աղբյուր»,-ասաց Վարդան Այվազյանը:

Նա նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի կետերը քննարկելու լավագույն տարբերակը դաշինքի թեկնածուների հետ բանավեճն է: ՀՀԿ թեկնածուն անդրադարձավ նաեւ ընդդիմադիրների պնդումներին, թե ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը բացառվում է. «ԱԺ-ի ձեւավորման օրը գա՝ կտեսնենք»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031