Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատներ». «ԵՏՄ-ից դուրս գալը կապրիզ չէ». (Տեսանյութ)

Մարտ 23,2017 19:21

«Հոդված 3» ակումբը մարտի 23-ին հանրային քննարկում էր կազմակերպել, որին մասնակցում էին «Ազատ դեմոկրատներ» դաշինքի առաջին երեք համարները՝ Խաչատուր Քոքոբելյանը, Հրանտ Բագրատյանը եւ Ստյոպա Սաֆարյանը:

Քննարկման ընթացքում Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ աշխարհը զարգանում է ժամերով, իսկ Հայաստանը սրընթաց գահավիժում է ժամերով. «Մենք ժամանակ չունենք: Աշխարհում նոր բան պետք չէ անել այս վիճակը բարելավելու համար: Հայաստանում ներդրումներ բերելու համար միայն 2-3 օրենքով կարելի է այս խնդիրը լուծել: Հայաստանում պետք է գործի հստակ ներդրումների երաշխավորող հիմնադրամ: Ես հեռու եմ այն մտքից, որ մեր հայրենակիցները, որոնք դրսում են ապրում, նրանք ստիպված միայն հայ լինելու համար Հայաստանում պետք է ներդրումներ անեն, նման բան չկա»:

Ստյոպա Սաֆարյանն էլ անդրադառնալով ԵԱՏՄ-ին ասաց. «ԵՏՄ-ից դուրս գալը կապրիզ չէ, ԵՏՄ-ից դուրս գալը նախասիրության խնդիր չէ: Նախ, պետք է վերականգնվի Հայաստանի ինքնիշխանությունը, որովհետեւ ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու համար պետությունը պետք է ազատության աստիճան ունենա: Մենք տնտեսության ոլորտում բազմաթիվ իրավունքներ փոխանցել ենք Եվրասիական տնտեսական միությանը, եւ պարոն Բագրատյանը արդեն քանիցս նշել է՝ մենք դեռեւս շատ ավելի բարդ իրավիճակի կբախվենք՝ նոր Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո:

Ինչեւէ, եթե մեր արտաքին քաղաքականության ծրագրում դրված է՝ Հայաստան-Իրան, Պարսից ծոց-Սեւ ծով հաղորդակցային միջանցքի եւ այլ խնդիրները, այս հարցերում, այս խոշորագույն  աշխարհաքաղաքական նախագծերում բաղկացուցիչ օղակ դառնալու համար Հայաստանին պետք է ինքնիշխանության աստիճան: Ինչը կարող ենք ունենալ միայն ԵՏՄ-ից դուրս գալու դեպքում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031