Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Չաշխատող գործարանները պետք է հետ հանձնեն»

Մարտ 23,2017 21:07

Մարտի 23-ին Իջեւան քաղաքի կենտրոնական՝Շատրվանների հրապարակը բազմամարդ էր: Գագիկ Ծառուկյանին դիմավորեցին ծափահարություններով, նրա պատվին 4 հատ աղավնի օդ թռցրին: Բեմի վրա, Գ. Ծառուկյանի կողքին կանգնած էին «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի Տավուշի մարզի տարածքային թեկնածուներ Ժիրայր Մելիքսեթյանը եւ Գերասիմ Իսրայելյանը:

Գագիկ Ծառուկյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի բնակչության սոցիալական վիճակին, գործազրկությանը, արտագաղթին: Նա հայտարարեց. «Այն գործարանները, ովքեր որ սեփականաշնորհել են, որ ժողովուրդն աշխատի, չեն կարողանում, դա պետք է հետ հանձնեն, հանձնեն այն մարդուն,ով կարող է դա անի: Եթե այդ մարդը չկա, ուրեմն պետությունը պետք է անի»:

Նա ասաց՝ ով այդ գործարանում ներդրումներ կանի, պետք է 5 տարով հարկերից ազատվի, աշխատատեղեր ստեղծվեն:

Ծառուկյանը քննադատեց հայաստանյան բանկերին, ասելով,որ Համաշխարհային բանկը 0,25 եւ 0,75 տոկոսով Հայաստանին վարկեր է տալիս, իսկ Հայաստանի բանկերը վարկեր են տրամադրում 24-30 տոկոսով: Նա հայտարարեց, որ գնաճ է լինում, պետք է ամեն տարի կենսաթոշակները բարձրացնել: Ծառուկյանն ասաց, որ օր-օրի Հայաստանի բնակչությունը աղքատանում է, արտագաղթն՝ ավելանում:

Նա հայտարարեց փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու մասին, ասելով,որ Ֆինլանդիայի բյուջեի 85 տոկոսը տալիս է փոքր եւ միջին բիզնեսը, Հայաստանում կա փոքր եւ միջին բիզնեսի 95 հազար կառույց, որոնք տալիս են մեր պետական բյուջեի 1 տոկոսը եւ հավելեց .«Եթե նրանց հարկերից ազատեն, կաշիները չքերթեն, հնարավորության տան, ասեն՝ 3 տարի դուք վերականգնեք, առողջացման ծրագիր է: 95 հազար հոգի ամեն մեկը 2, 3 ,5 10, 20 մարդ , ընտանիք աշխատո՞ւմ են իր մոտ, աշխատում են: Ժողովուրդ, մարդիկ թող աշխատեն, ապրեն, հիմա որ չաշխատեն,փակվեն, դա օգո՞ւտ է պետությանը, բյուջեին»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031