Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչդատական վարույթի ընթացքում քննիչները պետք է լինեն անկախ. Աղվան Հովսեփյան

Մարտ 24,2017 20:35

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցում էին տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, քննիչները։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզային վարչության կատարած աշխատանքները՝ արդյունքներն ու բացթողումները։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով քննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված քայլերը՝ կարևորվել է քրեական գործերով նախաքննությունը ողջամիտ ժամկետներում իրականացումը͵ օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովումը, քրեական գործերի քննության ընթացքում քննիչի անկախությունը։

«ՀՀ Սահմանադրությամբ քննչական մարմիններին է վերապահված մինչդատական վարույթի կազմակերպումն ու իրականացումը, դա քննչական ստորաբաժանումների պարտականությունն է՝ դրանից բխող լիազորություններով և պատասխանատվությամբ»,- ասել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։

ՔԿ նախագահը նշել է, որ նախաքննության արդյունավետությունը͵ հանցագործությունների բացահայտումը կարող է ապահովել արտագերատեսչական, անկախ քննչական մարմինը͵ որտեղ աշխատող քննիչներն անկախ և ինքնուրույն են՝ իրենց վարույթում գտնվող քրեական գործերի քննության ընթացքում։

«Քննության որակի բարձրացումը ոչ թե ցանկություն է, այլ՝ մեր պարտականությունը։ Դրա համար է ստեղծվել քննչական կոմիտեն։ Մեր խնդիրն է մեր համակարգում ունենալ ինքնուրույն և անկախ քննիչներ, ովքեր ունակ են իրենց վարույթում քննվող քրեական գործերով կայացնել ինքնուրույն որոշումներ», – ընդգծել է Ա.Հովսեփյանը։

Կարևորելով նախնական քննության ընթացքում դատախազական արդյունավետ հսկողությունը, վարչական ղեկավարների կողմից պատշաճ վերահսկողությունը՝ ՔԿ նախագահը միաժամանակ ընդգծել  է, որ ղեկավարներին քննիչների ենթակայությունը պետք է սահմանափակվի միայն վարչարարության շրջանակներում. «Վարչական ղեկավարները պարտավոր են ապահովել քննիչների անկախությունը, ենթակայությունը ղեկավարներին միմիայն պետք է դրսևորվի վարչարարության ընթացքում, իսկ վարույթի ընթացքում քննիչները պետք է լինեն անկախ, ունակ կայացնելու ինքնուրույն դատավարական որոշումներ»։

Խորհրդակցության արդյունքներով Արագածոտնի մարզային ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են կոնկրետ հանձնարարություններ՝ մինչդատական վարույթի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031