Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւան Բերիանիձեն միացել է ազգային հավաքականին, իսկ աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանը լռում է

Մարտ 26,2017 16:26

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի ղեկավարությամբ երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի է մեկնել Վլադիկավկազ:

Արմեն Մկրտչյանը հրավիրել է 11 ըմբիշի, հիմնականում քաշային կարգերի առաջատարներին: Նրանք նախապատրաստվում են մայիսի 2-ից 7-ը Սերբիայի Նովա-Սարդ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մարզչի խոսքերով, այս անգամ հավաքականին  միացել է նաեւ գերծանր քաշային Լեւան Բերիանիձեն, որի անձնական քաշը չնայած դեռ բարձր է սովորոկանից, սակայն իրենք աշխատելու են մնացած ժամանակահատվածում այդ խնդիրը լուծել: Aravot.am-ը Արմեն Մկրտչյանից դեռ նոր նշանակվելու ժամանակվանից հետաքրքրվել էր, թե աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանին հրավիրելո՞ւ է հավաքական: «Ես հարգում եմ նրա աշխարհի չեմպիոն լինելը, բայց Դավիթն ինձ հետ կապ չի հաստատում: Ինքս եմ փորձել՝ առայժմ անարդյունք: Չեմ շտապում: Ամեն բան իրենից է կախված: Եթե ուզում է մարզական կարիերան շարունակել, ուրեմն պիտի դիմի ինձ, գա, մասնակցի հավաքներին ու ցույց տա իրեն», – պատասխանել էր Արմեն Մկրտչյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031