Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության ու մշակույթի նախարարների անեկդոտները՝ գյումրեցիների մասին (Տեսանյութ)

Մարտ 26,2017 23:31

Այսօր Գյումրու թատերական հրապարակում քարոզարշավի եկած վարչապետն ու ՀՀԿ-ական նախարարները՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը գյումրեցիներին շոյող անկեդոտներ էին պատմում։

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ինքն արմատներով Շիրակի մարզից է։ Վերջինս մի խնդրանք ուներ գյումրեցիներին, սակայն մինչ դրան անցնելը մի անեկդոտ պատմեց․«Երբ գյումրեցուն հարցնում են՝ ո՞ր է աշխարհի կենտրոնն, ասում է՝ աշխարհի իսկական կենտրոնը Գյումրին է, ուղղակի շատ պետություններ չտեսնելու կուդան։ Հիմա ինչ եմ ուզում ասել, ուզում եմ ասել, որ այս քաղաքը բոլոր շանսերն ունի աշխարհի կենտրոնը դառնալու համար։

Ես մի խնդրանք ունեմ, երբ խորհրդարանական ընտրությունների գնալու լինեք ապրիլի 2-ին, ուզում եմ այդ պատվախնդրությունը, էդ թասիբը, որ գյումրեցիների ու Շիրակի մարզի համար առհասարակ ասվում է, այդ ժամանակ էդ թասիբով գնաք։ Ու ոչ թե հիասթափությունը, հուսախաբությունը, նեղսրտությունը,  որ եղել է ու նորմալ է, որովհետև դժվար պայմաններ կան, ոչ թե դրանք ձեզ առաջնորդեն, այլ առաջնորդի վաղվա օրվա ձեր պատկերացումը։

Ում դեմքով, ում շուրթերով, ում տեսքով եք ուզում տեսել ձեր վաղվա օրը, ո՞ւմ եք ուզում վստահել ձեր վաղվա օրը, խոստումներ շատ  են լինելու, տվել են ու էլի կտան, ես ձեզ խնդրում եմ ոչ թե խոստումներին լսեք, ես ձեզ չեմ խոստանում ոչ մի բան, մի բան եմ խոստանում՝  մենք լավ գիտենք ձեր տված քվեի գինը, դա շատ թանկարժեք, մենք որպես նվեր են ընդունելու։ Մենք հասկանում ենք ձեր տված քվեի արժեքը, որովհետև դա գիտակցված քվե է լինելու, դա լինելու է  դժվարություններ տեսած մարդու, բայց միևնույն ժամանակ ապագայի հույս  ունեցող մարդու քվե»:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ մի անեկդոտ հիշեցրեց․ «Ֆրանսիայից մեկը գալիս է Գյումրի, գյումրեցին հարցնում է՝ որտե՞ղ ես ապրում, ֆրանսիացին պատասխանում է՝ Փարիզում։ Գյումրեցին հարցնում է ՝ էս սարի գլխից տունդ կերևա՞, ֆրանսիացին ասում  է՝ չէ, շատ հեռու է։ Գյումրեցին պատասխանում է՝ դե ուրեմն շատ կորած-մոլորած տեղ կապրիս»։ Մշակույթի նախարարն ասաց, որ երբ պատրաստ լինի Հյուսիս-հարավ ճանապարհը, 45 րոպեում կարելի է հասնել Գյումրի ու դիտել Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական փառահեղ թատրոնի փառահեղ դերասանների փառահեղ ներկայացումները։ Նա նաև նշեց, որ Գյումրու մարզային գրադարանը լավագույնն է հանրապետությունում, կարելի է 45 րոպեում հասնել այնտեղ։

Նա խոսեց նաև  մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու մասին։ «Մենք պատրաստ ենք մշակույթի նախարարությունը տեղափոխել Գյումրի, դուք պատրա՞ստ եք ընդունելու», հավաքվածներին հարցրեց Արմեն Ամիրյանը ու դրական պատասխան ստանալով՝ շարունակեց նոր անեկդոտ պատմել։ Նախարարը հիշեց հայկական ռադիոյի անեկդոտներից մեկը։ «Հայկական ռադիոյին հարցնում են՝ էդ ինչպե՞ս եղավ, որ Յուրիկ Վարդանյանը դարձավ աշխարհի ու օլիմպիական չեմպիոն, հայկական ռադիոն պատասխանում  է՝ գյումրեցիները Յուրիկին ուղարկեցին, Յուրիկը եղավ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031