Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը` ջիվանիաբար. ՀՀԿ-ի բլուրը Գագիկ Ծառուկյանի բարձր սարին վնաս չէ (Տեսանյութ)

Մարտ 29,2017 12:47

«Մեր բլուրը բարձր սարին վնաս չէ»,- «Սպուտնիկ» մամուլի ակումբում ի պատասխան Aravot.am-ի հարցի՝ ջիվանիաբար պատասխանեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հարցն այսպիսին էր`ՀՀԿ-ի վարչապետ Կարեն Կարապետյանն ասում է, որ 3,2 միլիարդ դոլարի ներդրում է բերելու Հայաստան, իսկ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարեց, որ իր եվրոպացի գործընկերները 15 միլիարդի ներդրում են ապահովելու Հայաստանում`«Ծառուկյան» դաշինքի հաղթանակի դեպքում:

Էդուարդ Շարմազանովը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին խորհուրդ է տալիս, անկախ ընտրությունների արդյունքից, խթանել Հայաստանում ներդրումների կայացմանը. «Եթե մերը 5 միլիարդ է, իրանցը 15 միլիարդ, ինչ ասեմ… Անկախ ընտրությունների արդյունքներից, եթե պարոն Ծառուկյանն այդքան լավ ընկերներ ունի, թող խթանի Հայաստանում ներդրումների կայացմանը»:

Մանրամասները`տեսանյութում

Aravot.am- ի մյուս հարցին ի պատասխան`ԵԼՔ դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ՀՀԿ-ն ամենացածր վարկանիշն ունի, Էդուարդ Շարմազանովը նախ ասաց, որ ԵԼՔ-ի առաջին տեղում Էդմոն Մարուքյանն է, երկրորդը`Արամ Սարգսյանը, իսկ Նիկոլ Փաշինյանը ԵԼՔ-ի առաջնորդը չէ: Նկատեցինք` դրանից ՀՀԿ-ի վարկանիշը չի բարձրանում: Էդուարդ Շարմազանովը շարունակեց. «Երեւի դա է պատճառը, որ ձեր նշած գործիչը շատ նյարդային է դարձել եւ տարբեր հայտարարություններով փորձում է ցույց տալ, որ ինքը ԵԼՔ-ի առաջնորդն է»:

ՀՀԿ-ի վարկանիշի մասով էլ ասաց`ՀՀԿ-ն խնդիր չունի ինչ-որ մեկի հետ լեզվակռվի մեջ մտնելու կամ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու. «Ապրիլի 2-ին կերեւա ՀՀԿ-ի ռեյտինգը: Իսկ իրենք, որ ասում են առաջամարտիկ են, ընդունում եմ ապրիլմեկյան կատակ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031