Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ, ո՞նց է, որ գրեթե 30 հազար դիտորդները «կրկնաքվեարկման» կասկածներ չունեցան, իսկ ահա, ՕՐՕ-ն մեկեն «կասկածեց». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 05,2017 12:03

ԿԸՀ-ում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ մասնավորապես նշելով.
«Պահանջում ենք ԿԸՀ-ից ԵԱՀԿ դիտորդական առաքելության եւ մեր մասնագետների անմիջական մասնակցությամբ ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում եւ անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու համար, թե կա՞ մատնահետքերի համընկնո՞ւմ, թե՞ ոչ:

Նման համընկնումների ծավալները ճշտելուց հետո հնարավոր կլինի կա՛մ հաստատել, կա՛մ հերքել կեղծ անձնագրերով զանգվածայնորեն կրկնաքվեարկության իրականացման կասկածները»:

Սկսենք նրանից, որ «Ժառանգության», տվյալ պարագայում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի առկայությունը թույլ էր տալիս, որ ՕՐՕ դաշինքը ներկայացված լիներ ընտրատարածքային եւ ընտրատեղամասային բոլոր հանձնաժողովներում: Ներկայացվա՞ծ են եղել: Եվ եթե այո, ապա որպես հանձնաժողովականներ՝ ՕՐՕ-ի («Ժառանգության») ներկայացուցիչները միայն կասկածնե՞ր են արձանագրել: Փաստ կարո՞ղ են նշել:

Լավ, ո՞նց է, որ գրեթե 30 հազար տեղական ու միջազգային դիտորդները «կրկնաքվեարկման» կասկածներ չունեցան, կամ գոնե այնպիսի խախտումներ չարձանագրեցին, որ նման կասկածների տեղիք տար, իսկ ահա, ՕՐՕ-ն մեկեն «կասկածեց»:

Նկատենք, որ այս դաշինքը, ինչպես ընտրությունների մյուս մասնակիցները, ենթադրվում է, որ ունեցել են իրենց վստահված անձինք, թերեւս բոլոր ընտրատեղամասերում: Նրանք իրենց «կասկածներում» նշած քանի՞ կոնկրետ փաստ են արձանագրել:
Առհասարակ, եթե արձանագրել են, ապա ինչո՞ւ ԿԸՀ նախագահին ներկայացրած դիմումի մեջ բացառապես կասկածների մասին են խոսում: Թող, օրինակ, նշեին, թե ահա այսքան ու այսքան տեղամասերում արձանագրել ենք այսքան ու այսքան կրկնաքվեարկության դեպք, ինչքը հիմք է տալիս, որ նման պահանջներ ներկայացնենք, եւ այլն, եւ այդպես շարունակ:
Ի վերջո, դժվար չէ ենթադրել, թե ինչ նպատակադրումից են գալիս ՕՐՕ-ի կասկածները: Սկզբի համար բավարար է «բացել» ՕՐՕ դաշինքին քարոզչական աջակցություն ցուցաբերող ցանցային լրատվամիջոցներից մեկնումեկի կայքը, եւ միայն վերնագրերից կարելի է նկատել, որ ուղղակիորեն, առանց չափազանցության, մաղձ են արտաշնչում՝ «ընտրությունների թեմայով»: Արտահայտությունների մեջ ընտրություն չեն անում: Վերնագրերի շարքում անմեղներից մեկը «հաղթեց ներքին թշնամին» ձեւակերպումն է:

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արա says:

    Ուշացումով նկատեցի այս «ռեպլիկը»։ Չեմ հասկանում, Ա. Հակոբյանի գրածը խմբագրությունը մի անգամ չի կարդացե՞լ։ Ակնհայտ տրամաբանական սխալ կա հոդվածում։ ՕՐՕ-ն դիմել է ԲՈԼՈՐ տեղամասերի մատնահետքերը համադրելու համար, քանի որ պարզ չէ, արդյոք նույն մատնահետքով անձը չէր կարող քվեարկել այլ տեղամասում այլ անձնագրով։ Իսկ հոդվածագրի հղումը 30000 դիտորդների առկայությանը կապ չունի ՕՐՕ-ի ասածի հետ։ Հարգելի խմբագրություն, մի տպագրեք նման հոդվածներ, այն էլ ուրիշ լրատվական աղբյուրից։ Հուսահատվելու շատ բաներ կան երկրում, մնում է արհամարենք նաև լրատվությունը։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930