Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը Վլադիմիր Գասպարյանին առաջարկում է ոստիկաններին նորմալ կրթել. Ըստ նրա, ՊՊԾ գնդի դեպքերում նրանք շփոթվել են

Ապրիլ 21,2017 13:13

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ իր արտահերթ զեկույցը հրապարակեց:

Զեկույցում ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման մասին գնահատականներ կան: Հարցերին՝ ի՞նչն է պատճառը, որ ոստիկանությունը գնացել է տարաբնույթ խախտումների, սա պարտականությունների վատ կատարո՞ւմ է, պաշտոնական դիրքի չարաշահո՞ւմ է, Դուք ի՞նչ եզրակացության եք եկել, Արման Թաթոյանը պատասխանեց. «Առաջինը՝ ոստիկանությունն էլ ակնհայտ աննախադեպ իրավիճակում էր եւ կարելի է ասել՝ շփոթված այդ առումով, որովհետեւ նաեւ տեղի է ունեցել հարձակում ոստիկանության ՊՊԾ գնդի վրա, այն գնդի վրա, որն ամենաշատ զինամթերքն էր պարունակում իր մեջ, վտանգավոր իրավիճակ, մի կողմից ոստիկանությունը պարտավոր էր հասարակական կարգն ապահովել եւ դա նրանց գործառույթների մեջ է, բայց մյուս կողմից, կարծում եմ, ոստիկանության ծառայողները չէին տիրապետում օրենսդրությամբ սահմանված մեխանիզմներին այդ իրավիճակում»:

Օմբուդսմենը Վլադիմիր Գասպարյանին առաջարկեց հրատապ փոփոխություններ կատարել ոստիկանության կրթահամալիրի բոլոր դասընթացներում եւ հատուկ դասընթացներ մտցնել անմիջապես քաղաքացու հետ շփվող ոստիկանի պարտավորությունների մասին»:

Նա նշեց, որ կյանքից զրկվել էր ոստիկանության 3 աշխատող, լարված իրավիճակ էր, բայց դա որեւէ կերպ չէր արդարացնում ոստիկանության խախտումները: Օմբուդսմենն ասաց, որ եթե պատասխանատվության ենթարկված ոստիկաններ չլինեն, վտանգը մեծ է, որ այլ խախտումներ էլ կլինեն հետագայում: Հարցին՝ կարծում եք, կլինե՞ն՝ Արման Թաթոյանն ասաց, որ իր պահանջը, խնդրանքը այն է, որ պետք է լինեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930