Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. Այսօր կարելի է արձանագրել. ունենք ավելի լավ Երևան. (Ֆոտոշարք)

Ապրիլ 21,2017 21:07

Հայաստանի հանրապետական կուսակցությունը իր քարոզարշավը սկսեց Էրեբունի վարչական շրջանից: Էրեբունիի բնակիչների հետ հանդիպման ընթացքում Երևանի ներկայիս քաղաքապետ և Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն ասաց, որ 4 տարի առաջ իրենք հավակնոտ ծրագրերով են սկսել, և այսօր կարելի է արձանագրել, որ ունենք ավելի լավ Երևան:

«Լուսավոր բակերը, լուսավոր փողոցները, կանաչ տարածքները, այգիները, մեր հանգստի գոտիները, այն խնդիրները, որոնք այն ժամանակ մեր քաղաքացիների համար բարձրացված էին, մենք կարող ենք ասել, որ մեր թիմը կարողացավ դա իրականացնել: Բայց դրանով խնդիրները  չեն վերջացել. Երևան քաղաքը ունի բազում խնդիրներ, և մենք հստակ գիտենք այդ խնդիրները, լսել ենք ձեզնից»,- ասաց նա:

Բնակիչների հետ հանդիպումից հետո Տարոն Մարգարյանը ասաց, որ անկախությունից ի վեր Երևանում առկա է հանրային տրանսպորտի խնդիրը, և ըստ նրա, գործող թիմը ավելի լավ է ծանոթ խնդրին և կարող է լուծել այն. «Մենք միջազգային փորձը, մեր  քույր քաղաքների փորձը ուսումնասիրելով արդեն քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ: Եվ ես համոզված եմ՝ երբ Երևանցիները վստահեն մեզ, մենք շատ կարճ ժամանակահատվածում կտեսնենք տրանսպորտի խնդրի լուծումներ, և մենք արդեն ունենք խորհրդատուներ: Երեկ եղավ աշխատանքային հանդիպում և հնարավորություն տրվեց ներկայացնել բոլոր առաջարկները: Եվ խորհրդատուն այդ ամենը ամփոփելուց հետո՝ հունիսի սկզբին կներկայացնի քաղաքապետարան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930