Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ գազալցակայանում պայթյունի վերաբերյալ

Ապրիլ 23,2017 21:40

Ապրիլի 23-ին, ժամը 17:20-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել, կան զոհ և տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 113-րդ կմ-ին՝ գազալցակայանում, լիցքավորման ժամանակ պայթել է 1973 թ. ծնված Ռ. Գ.-ին պատկանող «Chery» մակնիշի 35 DC 781 պետհամարանիշի ավտոմեքենայի գազաբալոնը, ինչի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներից լցակայանի աշխատակից 1983 թ. ծնված Ա. Կ.-ը տեղում զոհվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ գազալցակայանի տարածքից Եղեգնաձորի ԲԿ են հոսպիտալացվել 1989 թ. ծնված Մ. Հ.-ը և 1983 թ. ծնված Գ. Հ.-ը:

Բժիշկները Մ․ Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ․ Հ.-ը՝ բավարար:

Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930