Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանաբնակ զինծառայողների ծնողները կայցելեն իրենց զավակներին

Ապրիլ 25,2017 16:58

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների զորամասեր որդիներին այցելելու` արդեն ավանդական դարձած ծրագրի կազմակերպման և ժամկետների հստակեցման նպատակով արդեն իսկ կայացել են համապատասխան կառույցների հետ քննարկումները: Քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանի փոխանցմամբ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ` ս.թ. ապրիլի 28-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների այցելությունները պատշաճ կազմակերպելու համար:

Զեկուցվել է, որ այցերի կազմակերպման ծրագրի շրջանակում զինծառայողների ծնողների տեղափոխման նպատակով տրամադրված հարմարավետ ավտոբուսներին ողջ ճանապարհի երկայնքով կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, ավտոբուսներում էլ ուղեկցողների թվում կլինեն բժիշկներ:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930