Լրահոս
Օրվա լրահոսը

Դավթաշենում կինը մոտեցավ Փաշինյանին. «Մի քիչ կամաց, երեխա կա քնած» (Տեսանյութ)

Ապրիլ 28,2017 18:11

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «ԵԼՔ» դաշինքն այսօր նախընտրական  քարոզարշավը շարունակեց Դավթաշեն վարչական շրջանում: «ԵԼՔ»-ականներն ավանդաբար շրջեցին բակերով եւ բարձրախոսով իրազեկեցին իրենց ծրագրերի ու անելիքների մասին:

Մի կին մոտեցավ դաշինքի քաղաքապետի թեկնածու՝ բարձրախոսը պահած Նիկոլ Փաշինյանին եւ խնդրեց,-«մի քիչ կամաց, փոքր երեխա կա քնած»,-ու հեռացավ:

«Համբուրում ենք բոլոր քնած երեխաներին»,-ժպտալով արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, ապա «ԵԼՔ»-ի անդամները շարժվեցին դեպի մեկ այլ բակ՝ ճանապարհին կրկին բարձրախոսով բնակիչներին խնդրելով համբույրներ փոխանցել իրենց քնած փոքրիկներին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930